ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք
Սեռական խանգարումների առաջացման պատճառները
Գիտականորեն հաստատված է, որ սեռական խանգարումների առաջացման գործում նախատրամադրող դեր են խաղում սեռական կոնստիտուցիան և անձնային առանձնահատկությունները: Սովորաբար ուժեղ սեռական կոնստիտուցիայով տիպի մոտ սեքսուալ խանգարում առաջանալու համար հարկավոր են ուժեղ և երկարատև ախտածին ազդակներ, թույլ տիպի մոտ անգամ կենցաղային խնդիրները կարող են բերել սեռական ախտանիշների դրսևորման։ Մյուս կողմից` ուժեղ սեռական կոնստիտուցիայով անձի մոտ սեռական խանգարում կարող է զարգանալ նաև թույլ սթրեսային իրավիճակում, եթե կան որոշակի անձնային առանձնահատկություններ (շեշտվածություն, փսիխոպաթիա), և հակառակը` թույլ կոնստիտուցիանալ տիպի մոտ անգամ ուժգին սթրեսից սեռական խանգարում կարող է չառաջանալ, եթե չկան անձնային նախատրամադրող գործոններ և գործի են դրվում հզոր հարմարողական բնույթի հակազդեցություններ,- ասում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը:
Սեռական խանգարման առաջացման մեխանիզմները գործում են հիմնականում երկու ուղղությամբ՝ 1) պայմանական ռեֆլեքսների առաջացում և 2) վեգետատիվ կարգավորման խանգարում։ Ըստ բարձրագույն նյարդային համակարգի գործունեության Պավլովյան տեսության` պայմանական գրգիռներն առաջացնում են տագնապ, որն էլ ըստ էության կարող է անմիջականորեն բերել սեռական խանգարմանը, քանի որ արգելակում է ողնուղեղային կենտրոնների գործունեությունը և որպես հետևանք` նյարդաանոթային ռեֆլեքսների առաջացումը:
Մյուս կողմից, նյարդային համակարգն արտաքին կամ ներքին ախտաբանական գրգիռների ազդեցությանն արձագանքում է վեգետատիվ ռեակցիաներով: Սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվացումը բերում է սեռական գրգռման խանգարման, պարասիմպաթիկ համակարգի ակտիվացումը խանգարում է օրգազմի ռեֆլեքսի առաջացումը: Սրանք իրենց հերթին դառնում են տագնապի աղբյուր և արատավոր օղակի հաստատմաբ` ամրապնդում սեռական խանգարման ձևավորումը:
Այսպիսով սեռական կոնստիտուցիան և անձնային առանձնահատկությունները պայմանավորում են նյարդային պրոցեսների լարվածության կամ դյուրաշարժության ունակությունը, նյարդահումորալ գործընթացների ճկունությունը, հորմոնալ հագեցվածության մակարդակը: Այս ամենից էլ կախված են միևնույն արտաքին անբարենպաստ ազդակների պատճառով սեռական խանգարման առաջացումը մի անհատի և բացակայությունը` մյուսի մոտ:
25.12.2012 Կարդացեք նաև
20.11.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ